Ադրբեջանական նավթը էժանացել է ավելի քան 3 տոկոսով

Ադրբեջանական Azeri LT CIF նավթի արժեքը 1,56 դոլարով կամ 3,24 տոկոսով անկում է ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնել էր, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում