Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել է 1979 թվականին այն բանից հետո, երբ Իրանական հեղափոխության ժամանակ ամերիկացի 50 դիվանագետներ հայտնվեցին իրանական գերության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել բնականոն հուն, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում է մինչ այժմ: Այդ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը պետք է ուժի մեջ մնա»,– նշվում է փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում