Մերձավոր Արեւելքում ճգնաժամի կարգավորումն անհնարին է առանց ՌԴ-ի եւ Իրանի. Սարկոզի

Մերձավոր Արեւելքում, հատկապես Սիրիայում, ճգնաժամի կարգավորման հասնելն անհնարին Է առանց ՌԴ-ի եւ Իրանի մասնակցության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիացի «Հանրապետականների» շրջանում փրայմերիզներից առաջ կայացած բանավեճի ընթացքում:

«Նրանք, ովքեր ցանկանում են Մերձավոր Արեւելքում կարգավորման հասնել՝ գործընթացում չներգրավելով Ռուսաստանին եւ Իրանին, պարզապես ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից,– հայտարարել է Սարկոզին:- Մեզ անհրաժեշտ է երկխոսություն վարել Մոսկվայի, Թեհրանի, բայց նաեւ Սաուդյան Արաբիայի հետ: Արանց դրա ոչ մի արդյունք չի լինի»:

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը չափազանց մոտեցել է Մերձավոր Արեւելքի սուննիական ռեժիմների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում