Դիարբեքիրի պայթյունից զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան հարյուրը

 Դիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձինք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:

Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:

Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում