Իտալիայի կենտրոնում երկրաշարժերը ռելիեֆի փոփոխությունների են հանգեցրել 600 քառ. կմ տարածքում

Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը, որոնք մեկը մյուսին հետեւեցին օգոստոսի 24-ին, հոկտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 30-ին, ռելիեֆի փոփոխությունների են հանգեցրել 600 քառակուսի կիլոմետր տարածքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները՝ արբանյակից ստացված նոր տվյալների նախնական վերլուծությունից հետո:

Ինչպես նշում են փորձագետները, այդ տարածքում գոյացել Է այսպես կոչված խառնարան՝ 130 կիլոմետրի չափով, որտեղ գետնի մակերեւույթի մակարդակը միջին հաշվով 70 սանտիմետրով իջել Է: Բացի դրանից, մասնագետները տիեզերքից ստացված նկարներում նկատել են, որ Նորչա քաղաքի գտնվելու վայրը, որը եղել Է հոկտեմբերի 30-ի երկրաշարժի Էպիկենտրոնի անմիջական մերձակայքում, 30 սանտիմետրով տեղափոխվել Է դեպի արեւմուտք, մինչդեռ Մոնտեգալո ավանը 40 սանտիմետրով «սողացել Է» դեպի արեւելք: Ուշագրավ Է, որ գետնի մակերեւույթի ընդհանուր իջեցմամբ հանդերձ Նորչան 12 սանտիմետրով &laqu o;աճել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում