Ադրբեջանի զինված ուժերը իրենց խոցված տանկերը ներկայացրել է հայկական

‹‹Թշնամու ռազմական տեխնիկայի իրական կազմի վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, մենք մեր զինավարժությունների ժամանակ օգտագործում ենք նաև հայկական տանկերի կմախքները, խոցված մեր զինվորների կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ››,- նշվում է ադրբեջանական ԶՈւ հայտարարության մեջ:

Ներկայացված լուսանկարներից էլ ակնհայտ է, որ այս մետաղների ջարդոնը, որը նախկինում տանկ էր, եղել է Ադրբեջանի Զինված ուժերի կազմում: Սրանով էլ հենց պայմանավորված է խոցված տեխնիկայի քանակը:

Ադրբեջանական ասքյարները հայտնի են իրենց մարզական ունակություններով, օրինակ՝ վազքով՝ երկար ու կարճ տարածությունների վրա: Ինչպես նաև մի քանի մուբարիզով, ովքեր ունակ են պայքարել մի ողջ բանակի դեմ: Միաժամանակ, նրանց ֆենոմենալ ունակություններին կարող ենք ավելացնել նաև տիտանական ուժը, որի շնորհիվ նրանք ունակ են քարշ տալ խոցված, իբր հայկական տանկերը:

Վերոնշյալին կարելի է ավելացնել ևս մեկ ադրբեջանական քարոզչամեքենայի բացթողում. նրանք նույնիսկ չեն էլ փորձել որևէ կերպ քողարկել: Բավական է նայել ադրբեջանական շքերթների և զորավարժությունների լուսանկարները, որպեսզի անհետանան բոլոր տեսակի կասկածները՝ զինտեխնիկայի պետական պատկանելիության վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում