Թուրքական Շըրնաքում պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքում, որտեղի կենտրոնական թաղամասերում գործում է փողոց դուրս գալու արգելքը, պայթել է թաղամասերից մեկում տեղադրված պայթուցիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 երեխա, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Երեխաներից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում