Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության և ԵՄ շուկա արտոնությունների հնարավորությունների մի մասն է օգտագործել

Հայաստանը դեռևս մի մասն է իրականացնել այն հնարավորությունների, որն ընձեռում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը և Եվրոպական Միության շուկա մուտքի արտոնությունները: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, ինչպես նաև ասիական շուկաներից եկող նախաձեռնությունները: Նշված շեշտադրումներով և դրանց համարժեք կառուցվածքային և ոլորտային զարգացումներով պայմանավորված՝ տնտեսական աճի քաղաքականության իրականացման արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ: Ընդ որում, ակնկալվող աճն ապահովվելու է ցածր՝ 2.4 տոկոս գնաճի պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուրեն Կարայանը:

Տնտեսության աճին հիմնականում նպաստելու են ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: «Վերջիններիս ավելացված արժեքների աճերը կանխատեսվում են համապատասխանաբար 2.8 և 5.5 տոկոս: Ակնկալվում է, որ գալիք տարում որոշակիորեն կնկատվի արտաքին պահանջարկի աճ, ինչի պայմաններում դոլարային արտահայտությամբ ապրանքների արտահանումը 7 տոկոս աճ կունենա: Կանխատեսվում է նաև ներմուծման աճի միտումների վերականգնում շուրջ 6 տոկոսի շրջանակում»,- ընդգծեց Կարայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում