Հայաստանում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%:

2016թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.1 տոկոսային կետով (0.2% նվազում): 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.6%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում