Ադրբեջանական մանաթը կրկին էժանացել է

 2016 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական դոլար-մանաթ փոխարժեքը կկազմի 1,6686 մանաթ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

2016 թվականի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,6596 մանաթ:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժույթային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին:

Ադրբեջանում դոլարի մյուս աղբյուրը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն է, սակայն, մասնագետների կարծիքով, մինչեւ տարեվերջ նավթային հիմնադրամը նույնպես մեծ հաջողություններ չի գրանցի նավթային շուկայում:

Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի կենտրոնական բանկը փորձելու է պահպանել ռեսուրսները, եւ միայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում պահուստից բաց կթողնի 100-200 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արժույթային աճուրդներում դոլարի պահանջարկը կրկին կշարունակի գերազանցել առաջարկին:

Այս ամենը, ըստ ադրբեջանցի փորձագետների, կբերի մինչև տարեվերջ մանաթի շարունակական անկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում