Ադրբեջանում դոլարացումը շարունակում է գերազանցել 81 տոկոսը

Ադրբեջանում ֆիզիկական անձանց ավանդների 81,75 տոկոսը արտասահմանյան արժույթով է` դոլարով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:

2016 թվականի հոկտեմբերի դրությամբ ադրբեջանական բանկերում ֆիզիկական անձանց ավանդների 81,75 տոկոսը կազմել են դոլարով դրված ավանդները, որոնք սեպտեմբեր ամսվա համեմատությամբ աճել են 0,15 տոկոսով:

2015 թվականի նույն ժամանակահատվածում դոլարով դրված ավանդները կազմել են 75,7 տոկոս:

Ընդհանուր ավանդային շուկայում դոլարիզացիայի մակարդակը հոկտեմբերի դրությամբ կազմել է 78,64 տոկոս, նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 75,41 տոկոս:

Վարկային համակարգում 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ դոլարացման մակարդակը կազմել է 47,29 տոկոս, սեպտեմբերի 48 տոկոսի փոխարեն:

2015 թվականի նույն ժամանակահատվածում վարկային համակարգի դոլարացումը կազմել է 44,11 տոկոս:

Մանաթի էժանացման եւ շարունակական տատանումների արդյունքում Ադրբեջանի բնակչության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ զգալիորեն նվազել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում