Իրանում 4,8 մլրդ դոլարի գազային համաձայնագիր է ստորագրվել ֆրանս-չինա-իրանական կոնսորցիումի հետ

Իրանի ազգային նավթընկերությունը եւ ֆրանս-չինա-իրանական կոնսորցիումը նոյեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել Հարավային Պարս գազի խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի մշակման վերաբերյալ: Ինչպես հայտնել է “Tasnim News Agency”-ն, նախագծի իրացման գործում ներդրումների գումարը կկազմի 4,8 մլրդ դոլար:

Միջազգային կոնսորցիումի կազմի մեջ մտնում են երեք նավթընկերություններ՝ ֆրանսիական «Տոտալ»-ը (Total), չինական CNPC-ը (China National Petroleum Corporation) եւ իրանական Petropars-ը: Ինչպես սպասվում է, Հարավային Պարսի 11-րդ տեղամասում գազի արդյունահանումը կսկսվի 2020 թվականի մարտին:

Հարավային Պարսն աշխարհում գազի խոշորագույն հանքավայրն է: Նրա պաշարները գնահատվում են 13,8 տրլն խորանարդ մետր: Իրանն անցյալ տարվա վերջից իրականացնում է այդ հանքավայրի փուլային յուրացում՝ դրա ողջ տարածքը բաժանելով 28 տեղամասի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում