Աֆղանստանում ոչնչացվել են «Թալիբանի» առնվազն յոթ հրամանատարներ

Աֆղանստանի հարավում ոչնչացվել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն յոթ դաշտային հրամանատարներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Hama Press գործակալությունը:

Նրա տվյալներով՝ զինյալները ոչնչացվել են Գիլմենդի նահանգում հանրապետության ռազմաօդային ուժերի գործողության ընթացքում, նրանց թվում է մոլլա Մաշարը՝ տարածաշրջանում թալիբների նախկին պարագլուխը:

Ինչպես նշում են փորձագետները, վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում է նկատվում Աֆղանստանի արեւելյան եւ հարավային նահանգներում՝ Լոգարում, Նանգարհարում, Գիլմենդում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում՝ Քունդուզում, Ջաուզջանում եւ Փարվանում: Ըստ որում «Թալիբանի» դաշտային հրամանատարները եւ զինյալներն ավելի ու ավելի հաճախակի են հավատարմության երդում տալիս Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում