Սլովակիայում մարդատար գնացքը բախվել է բեռնատարի մեքենայի, կան վիրավորներ

Նոյեմբերի 8-ի առավոտյան Սլովակիայի հարավում երկաթուղային գծանցում մարդատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետ. վթարի հետեւանքով 12 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Բրատիսլավայի Aktuality պորտալին:

«Բրատիսլավա – Կոմառնո մայրուղում նոյեմբերի 8-ի առավոտյան տեղի է ունեցել վթար: Չեխիայի RegioJet ընկերության մարդատար գնացքը գծանցում բախվել է բեռնատար ավտոմոբիլի հետ, ինչի հետեւանքով մեկ մարդ ստացել է գլխի ծանր վերքեր, եւս 11-ը՝ տարբեր ծանրության վերքեր: Վթարի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրատարակության տվյալներով՝ բեռնատարը երկաթուղային աղուր է դուրս եկել ընթացող գնացքից մի քանի վայրկյան առաջ, որի մեքենավարն արդեն չի հասցրել կանխել վթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում