Ադրբեջանական մանաթը շարունակում է արժեզրկվել

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական բանկի եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մասնակցությամբ հերթական փոխարժեքային աճուրդը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի՝ marja.az-ին տված տեղեկության համաձայն` աճուրդում մեկ դոլարի մեկնարկային արժեքը սահմանվել է 1,6686 մանաթ եւ, աճելով, հասել է 1,6781 մանաթի:

Կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին մանաթ-դոլար փոխարժեքը կկազմի 1,6781 մանաթ, այսինքն` նոյեմբերի 8-ի համեմատ դոլար-մանաթ փոխարժեքը կաճի 0,57 տոկոսով:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժութային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին:

Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի կենտրոնական բանկը փորձելու է պահպանել ռեսուրսները, եւ միայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում պահուստից բաց կթողնի 100-200 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արժութային աճուրդներում դոլարի պահանջարկը կրկին կշարունակի գերազանցել առաջարկին:

Այս ամենը, ըստ ադրբեջանցի փորձագետների, կբերի մինչև տարեվերջ մանաթի շարունակական անկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում