Նավթի գինն ընկնում է ԱՄՆ-ի ընտրությունների պատճառով

Brent մակնիշի նավթի գինը 2016 թվականի օգոստոսի սկզբից ի վեր բարելի դիմաց 45 դոլարից ցած է իջել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին, որոնք վկայում են հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի առաջատար դիրքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով ժամը 06:36-ի դրությամբ Brent մակնիշի նավթն արժեր բարելի դիմաց 44,8 դոլար, ինչը 2,2 տոկոսով ցածր է սակարկությունների բացման մակարդակից: WTI մակնիշի նավթն էժանացել է 3 տոկոսով՝ իջնելով բարելի դիմաց մինչեւ 43,6 դոլար:

Ոսկին թանկացել է 2,63 տոկոսով կամ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 33 դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում