Իրանում առնվազն 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

Առնվազն 20 մարդ Է զոհվել Իրանի հարավային մասի Ֆարսի նահանգում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով, տեղեկացնում Է « «Սինհուա» գործակալությունը:

Ավտոբուսը Յեզդ քաղաքից, որը գտնվում Է երկրի կենտրոնական մսում, ուղեւորվել Էր Իրաքի Քերբելա քաղաք: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 8-ի երեկոյան Ֆարսի նահանգի Էկլիդի շրջանում: Վթարի պահին ավտոբուսում գտնվում Էին 40 ուխտավորներ:

Պատահարի վայր են ուղարկվել արտակարգ ծայառությունների աշխատակիցներ: Կատարվում Է վթարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում