Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է երեք երկրաշարժ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է երեք երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը նոյեմբերի 3-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Գյումրի քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Նոյեմբերի 7-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցված 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Գուրջանի քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 9-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 32 կմ դեպի հյուսիս:

Տարածաշրջանից դուրս նոյեմբերի 4-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի Տալկա քաղաքից 78 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում