Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանական Azeri Light տիպի նավթի արժեքը 0,01 դոլարով կամ 0,02 տոկոսով անկում է ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:

Ադրբեջանական Azeri Light նավթի արժեքը ներկայումս մեկ բարելի համար կազմում է 46,08 դոլար:

Նախորդ անգամ Azeri LT CIF նավթը էժանացել էր 0,60 տոկոսով կամ 0,28 դոլարով:

Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:

Նոյեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմում է 1,6782 մանաթ:

2015 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած առաջին դեվալվացիայի համեմատ մանաթը 114 տոկոսով արժեզրկվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում