Մոգերինին վճռական քայլ է ակնկալում ԵՄ-ի պաշտպանության միության ստեղծման ուղղությամբ

Մոգերինին վճռական քայլ է ակնկալում ԵՄ-ի պաշտպանության միության ստեղծման ուղղությամբ

Եվրամությունը մարտ ամսին վճռական քայլ կկատարի պաշտպանության եւ անվտանգության միության ստեղծման ուղղությամբ, այս մասին կարող է Հռոմում հայտարարվել Հռոմի պայմանագրի ստորագրման 60-ամյակի տոնակատարության ժամանակ, որը դրեց Եվրամիության հիմքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Հաջորդ մարտ ամսին, ես կարծում եմ, մենք կկարողանանք հայտարարել, հուսով եմ Հռոմում, պաշտպանության եւ անվտանգության միության ուղղությամբ վճռական քայլ անելու մասին»,– ասել է Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրոպայի պաշտպանական գործակալության խորհրդաժողովում:

Նա նշել է, որ գործակալության աշխատանքը «ցույց կտա՝ դա էվոլյուցիա կլինի, թե հեղափոխություն: «Կարեւոր է, որ առաջշարժում լինի»,- հավելել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, որը նաեւ գլխավորում Է Եվրոպայի պաշտպանական գործակալությունը:

Նոյեմբերի 14-ին ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ նիստում քննարկվելու է պաշտպանության եւ անվտանգության եվրոպական քաղաքականության իրագործման պլանը: Մոգերինիի խոսքով՝ այն ներառում է երեք բաղադրիչ. արտաքին հակամարտություններին եւ ճգնաժամերին հակազդելու ԵՄ-ի հնարավորությունները, Եվրամիության խոցելի գործընկերների պաշտպանունակության ամրապնդումը եւ Եվրամիության ու միության քաղաքացիների պաշտպանությունը: ԵՄ-ի 28 անդամ երկրների ղեկավարներն այս պլանին պետք է հավանություն տան դ եկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում