Թուրքիայի Մարդինի շրջանում պայթուն է որոտացել

Թուրքիայի Մարդինի շրջանում պայթուն է որոտացել

Թուրքիայի Մարդինի Դերիք քաղաքում տեղակայված նահանգապետարանում պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Պայթյունի արդյունքում Մարդինի նահանգապետ Ֆաթիհ Սաֆիթյուրքը, նրա երկու համհարզները եւ 2 քաղաքացի վիրավորվել են:

Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում