Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետեւանքով

Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետեւանքով

Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուպատոսարանի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթեցման եւ դրան հաջորդած հրաձգության հետեւանքով զոհվել է երկու, վիրավորել 84 մարդ:

Nazar Hotel հյուրանոցի մերձակայքում առաջին պայթյունից հետո, որը գերմանացի դիվանագտներին օգտագործում էին որպես հյուպատոսարան, երկրորդ ուժգին պայթյունը որոտացել է արդեն շենքի ներսում, ավելի վաղ հայտարարել է տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչ Սայիդ Սարվար Հուսայնին:

Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը պատասխան էր Կունդուզի նահանգում ամերիկյան օդուժի գործողություններին, որտեղ նոյեմբերի 3-ին ռմբակոծման հետեւանքով զոհվել էին 30-ից ավելի խաղաղ բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում