Լեհաստանը նշում է անկախության 98-րդ տարեդարձը

Լեհաստանը նշում է անկախության 98-րդ տարեդարձը

Լեհաստանը նոյեմբերի 11-ին նշում է Անկախության օրը: Այդ կապակցությամբ հանրապետության տարբեր քաղաքներում ծրագրված են տոնական միջոցառումներ, համերգներ եւ երթեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկրի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիմնական պաշտոնական հանդիսությունները տեղի կունենա կեսօրին Վարշավայի կենտրոնում: Անհայտ զինվորի շիրիմի մոտ կկայանա պահակախմբի հանդիսավոր փոխարինում եւ զորահանդես: Մինչ այդ պետության ղեկավարը կմասնակցի տոնական ժամերգության եւ պետական պարգեւներ կհանձնի տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք ավանդ են ներդրել երկրի զարգացման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում