Դոլարի փոխարժեքը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին

Դոլարի փոխարժեքը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին

Մոսկվայի սակարանում նոյեմբերի 11-ին կայացած առեւտրաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 54 կոպեկով՝ օգոստոսից ի վեր առաջին անգամ հաղթահարելով 66 ռուբլու նշագիծը: Եվրոն, իր հերթին, թանկացել է մինչեւ 71,5 ռուբլի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Դոլարը եւ եվրոն վերջին օրերին չափազանց փոփոխական են այն անորոշության ֆոնին, որը կապված է ԱՄՆ-ում միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում