AM | RU | EN
USD
EUR
RUB

Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցի առիթով Երևանում հնչում էին նրա ստեղծագործությունները

Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն և հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային: «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով կարողանում է մեր կյանքը տոն դարձնել: Պատանեկությանս տարիներին նրա հետ մի քանի հարցազրույց եմ անցկացրել: Կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը մեր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում: Սիրում եմ Բաբաջանյանի`Երևանին նվիրված երգերը և փորձելու եմ խրախուսել երիտասարդ կոմպոզիտորներին մեր քաղաքին, հայրենիքին, ժողովրդին երգեր ձոնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ Բաբաջանյանը զարմանալի անձնավորություն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրված էր բոլորից, բազմաշնորհ և բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցավում եմ, որ երկար չապրեց»,-պատմեց Արամ Սաթյանը:

«Ցանկանում ենք հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակը վառ պահել, հանրահռչակել նրա երաժշտական ժառանգությունը: Այսօր Բաբաջանյանի անվան համերգասրահում, տարբեր երաժշտական դպրոցներում հնչելու են նրա ստեղծագործությունները»,- ընդգծեց «Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով` իրենք մտադիր են Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կոմպոզիտորի թանգարան ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

«Բախտ եմ ունեցել կատարել Առնո Բաբաջանյանի երգերը: «Ազգ փառապանծն» իմ այցետոմսը դարձավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս հյուրախաղերի, համերգների ժամանակ: Նրա երգերը կատարել են Աննա Գերմանը, Միրեյ Մաթյեն, Մուսլիմ Մագոմաևը և այլ հայտնի երգիչներ: Երջանիկ եմ, որ հաղորդակցվել եմ նրա հետ, ով ինձ համար պաշտպան է եղել»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը:

Լրահոս
Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն «Ազատ դեմոկրատները» բարձր են գնահատում առաջիկա ընտրություններում իրենց հնարավորությունները Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին «Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար».քաղաքագետ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում. Վազգեն Մանուկյան Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կլինի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարչապետը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրեր իրականացնել Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել Բանավեճը հոգևորականների գործը չէ. Բեքչյանը պատասխանել է Աթեշյանի հայտարարությանը Մագդալենա Գրոնոն կարևոր է համարում ԼՂ բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցած ապրիլին Տ՛ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՛ելնի ձեր դեմ Թուր Կէծակին... Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել Հռոմի պապը հորդորել է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին Գուտերիշը կարեւորել է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը «Տաշիր Կապիտալ»-ը գնել է Հրազդան ՋԷԿ-ը Ավելացել են Էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ու արտահանումը Պուտինը նշել է Մերձավոր Արեւելքի կայունության պայմանը Թոմաս դը Վաալն ապագայում չի տեսնում Լեռնային Ղարաբաղ, որն Ադրբեջանի մաս է Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 3 ընտրատարածքում գաղափարների և ֆինանսների բախում Հյուսիս-հարավ մայրուղու Երեւան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթեւեկությունը կկարգավորվի մայիս-հունիսին ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգևատրվել է մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակով ՄԻԵԴ-ն ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն է սկսել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթի ոլորտին արժանացել է գնահատանքի Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնա. Շարմազանովն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Շարմազանովը ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու որևէ իրավական հիմք չի տեսնում Պերուում վայրԷջք կատարելիս բռնկված մարդատար ինքնաթիռը հայտնվել է տեսանյութում Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Շարմազանով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ ԵՄ-ն հռչակագիր կհրապարակի Brexit-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից հետո
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan