Ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանի ազգային արժույքը` մանաթը շարունակում է արժեզրկվել` կապված ադրբեջանական նավթի գնանկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 12-ից 14-ը ներառյալ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,6954 մանաթ:

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,6869 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ 25 օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում