Հերացի փողոցի CPS բենզալցակայանում բռնկվել է հրդեհ. տուժել է մեկ մարդ

Հերացի փողոցի CPS բենզալցակայանում բռնկվել է հրդեհ. տուժել է մեկ մարդ

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությոնից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:

Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում