Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել դեսպան Օլեգ Եսայանին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել դեսպան Օլեգ Եսայանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշ? ?րժան հոբելյան, որը լավ հնարավորություն է արժեւորելու Ձեր անցած ուղին: Դուք վաստակել եք այդ իրավունքը` ամենադժվարին պահերին միշտ լինելով հարազատ ժողովրդի կողքին եւ անմնացորդ ծառայելով մեր ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին»,-ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ասված է ուղերձում:

Բակո Սահակյանը նշել է, որ զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ որպես ԼՂՀ առաջին վարչապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ` քաղաքական եւ պետական գործիչ` Օլեգ Եսայանն իր գիտելիքներն ու փորձն ի նպաստ է բերել մեր նորանկախ հանրապետության կայացմանն ու զարգացմանը:

Արցախի Հանրապետության Նախագահ ը դեսպանին մաղթել է խաղաղություն, քաջ առողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում