Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ:

2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին «Թոքաբորբի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների գլոբալ պլան» են հայտարարել: Այս պլանի նպատակը թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումն է երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման համակցված միջոցառումների օգնությամբ:

Ողջ աշխարհում թոքաբորբը անչափահասների մահացությունների գլխավոր պատճառից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ այն խլում է տարեկան 1,4 մլն մինչև հինգ տարեկան երեխաների կյանք: Դա ավելի շատ է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան, կարմրուկը միասին վերցրած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում