Էջմիածնում հրդեհից հետո ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 58-ամյա բնակչի դին՝ այրվածքներով

Էջմիածնում հրդեհից հետո ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 58-ամյա բնակչի դին՝ այրվածքներով

Նոյեմբերի 12-ին, ժամը 06-21-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի թաղամասում, թիվ 2/3 տանը:

Այրվել են տան ննջասենյակը և տանիքի փայտե կառուցատարրերը:

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1958 թ.-ին ծնված Է. Հ.-ի դին (այրվածքներով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում