Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում փակվել են շուրջ 370 կազմակերպություններ

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում փակվել են շուրջ 370 կազմակերպություններ

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում շուրջ 370 կազմակերպությունների գործունեություն դադարեցվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:

Այս կազմակերպությունները փակվել են «Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք եւ վտանգ պարունակող գործունեություն իրականացնելու» հիմնավորմամբ:

Կազմակերպությունների աշխատակիցների մեծ մասը տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամակցելու եւ օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով ձերբակալվել են:

Թուրքական բանտերում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում տեղի ունեցած մասսայական ձերբակալությունների արդյունքում 104 տոկոս գերբեռնվածություն է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում