Անհանգիստ գիշեր և մեկ զոհ

Անհանգիստ գիշեր և մեկ զոհ

Նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ):

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում