Թեհրանում օդի աղտոտման պատճառով փակել են դպրոցներն ու մանկապարտեզները

Թեհրանում օդի աղտոտման պատճառով փակել են դպրոցներն ու մանկապարտեզները

Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այդ մասին հայտնել Է լիբանանյան The Daily Star թերթը:

«Մանկապարտեզներն ու տարրական դպրոցները նոյեմբերի 14-ին փակ կլինեն Թեհրանում»,-ասված Է Իրանի կրթության նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, տեղի իշխանություններն ավտոմեքենաների երթեւեկության սահմանափակումներ են մտցրել Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում եւ քաղաքի բնակիչներին հանձնարարել են առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:

Նշվում Է, որ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը հասել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված նորմայից եռակի բարձր նշագծի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում