ՌԴ-ն եւ Իրանը քննարկում են 10 մլրդ դոլարի զենքի ու տեխնիկայի մատակարարումները

ՌԴ-ն եւ Իրանը քննարկում են 10 մլրդ դոլարի զենքի ու տեխնիկայի մատակարարումները

Իրանը շահագրգռված է ռուսական սպառազինությունների եւ տեխնիկայի, այդ թվում Տ-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների մատակարարումների հարցում, պատվերների ընդհանուր թղթապանակը կազմում Է շուրջ 10 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայ տնել է Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը:

«Այդ բանակցություններն ընթանում են, հիմքն ստեղծված է, թղթապանակը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար»,- պատմել է սենատորը, որը Դաշնության խորհրդի պատվիրակության կազմում գտնվում է Իրանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում