Ադրբեջանի արտաքին առեւտրի մեջ դրական սալտոն նվազել է մոտ 47 տոկոսով

Ադրբեջանի արտաքին առեւտրի մեջ դրական սալտոն նվազել է մոտ 47 տոկոսով

Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառության մեջ դրական սալտոն մոտ 47 տոկոսով նվազել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Պարզվել է 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից աշխարհի 174 երկրներում իրականացված առեւտրային գործառնությունների պատկերը, որի համաձայն` արտահանում է իրականացվել 103 երկրներ, ներմուծում՝ 168 երկրներից:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանի արտաքին առեւտրի ծավալը, ներառյալ հում նավթը եւ բնական գազը, կազմել է 15 781,3 մլն դոլար:

Այս 15, 781,3 մլն դոլարից արտահանմանը բաժին է ընկել 9 579,8 մլն դոլար, իսկ ներմուծմանը` 6 201,5 մլն դոլար: Արդյունքում, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոն կազմել է 3 378,3 մլն դոլար:

2016 թվականի կտրվածքով Ադրբեջանի ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 19, արտահանման ծավալը՝ 25,7, ներմուծումը՝ 5,7, իսկ առեւտրաշրջանառության դրական սալտոն՝ 46,5 տոկոսով:

Ադրբեջանի առեւտրաշրջանառության 38,3 տոկոսը բաժին է ընկել Եվրոպական միությանը, 12,1 տոկոսը` ԱՊՀ երկրներին, իսկ 49,6 տոկոսը այլ երկրների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում