Իրաքում առաջարկում են ռազմական միջամտությամբ երկրից դուրս հանել թուրքական զորքերը

Իրաքում առաջարկում են ռազմական միջամտությամբ երկրից դուրս հանել թուրքական զորքերը

Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ էլ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից դուրս անել ռազմական միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանում են, Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության դեմ արվող քայլերի դիմաց ռազմական միջամտություն պետք է իրականացնի»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում