Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ Սիրիայի հակամարտության լավագույն լուծումը հակամարտող կողմերի միջեւ կրակի դադարեցումն է եւ քաղաքական իշխանափոխությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն լրագրողների համար անցկացված բրիֆինգում:

«Մենք առաջվա պես պնդում ենք իշխանության քաղաքական փոխարինումը եւ հակամարտության բոլոր մասնակիցների կողմից հրադադարի համաձայնագրի կատարումը: ԱՄՆ-ը Սիրիայի հակամարտության ավելի լավ լուծում չի տեսնում, քան քաղաքականը, ինչի մասին պետքարտուղարը հայտնեց Լավրովին»,- ասել է նա:

«Մենք այդ հարցի շուրջ շարունակում ենք մեր բանակցային գործընթացը Ժնեւում…,բայց Հալեպի շրջանում ընթացող ռազմական գործողությունները չեն օգնում խաղաղ կարգավորման հասնելուն»,– հավելել է Թրյուդոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում