Ադանայում ԻՊ դեմ գործողության շրջանակում վեց մարդ է ձերբակալվել

Ադանայում ԻՊ դեմ գործողության շրջանակում վեց մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Ադանայի շրջանի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությու նը:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է վեց անձ, ովքեր կասկածվում են ԻՊ հետ առնչություն ունենալու մեջ: Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում