Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ

Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես է եկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պաշտպանությամբ: Նա այն կարծիքին է, որ այդ գործարքը կարելի է քննադատել ոչ թե «պատասխանատու», այլ միայն «անպատասխանատու» դիրքերից:

Ի պատասխան այն բանի հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքի, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կարող է հրաժարվել այդ գործարքից, Օբաման ասել է. «Եթե ապամոնտաժվի իրապես աշխատող գործարքը, ապա դա դժվար կլինի բացատրել»:

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ գործարքը միջազգային բնույթ է կրում: Նա ընդգծել է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի գործընկերները նշում են, որ «Իրանն անում է այն, ինչ պարտավորվել է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում