ԱԺ-ն շարունակում է քննարկել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է քննարկել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական 1000 դրամ կփոխանցի:

Գումարները կուղղվեն զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցմանը: Նոյեմբերի 14-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին հարցեր տալու փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում