ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը Մոսկվայում ձերբակալվել է վրաերթի գործով

ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը Մոսկվայում ձերբակալվել է վրաերթի գործով

Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ա վտոմեքենայի հետագա վրաերթով: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:

Կանգառի վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից Մոսկվայի տարբեր կլինիկաներ հոսպիտալացվել են 11-ը, նրանցից 2-ը` ծանր վիճակում են: 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:

Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության` տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում