Ուլյուկաեւին մեղադրանք առաջադրվեց

Ուլյուկաեւին մեղադրանք առաջադրվեց

Քննիչները պաշտոնական մեղադրանք են առաջադրել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Այսօր Քննչական կոմիտեի Առանձնապես կարեւոր գործերի հետաքննության գլխավոր վարչության քննիչները տնտեսական զարգացման նախարար Ուլյուկաեւին առաջադրեցին հանցագործություն կատարելու մեղադրանք, որը նախատեսված է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով («Կաշառքի ստացում Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ կաշառքի շորթմամբ եւ առանձնապես խոշոր չափով»)»,- ընդգծել է նա:

Հետաքննության վարկածով՝Ուլյուկաեւը «Ռոսնեֆտ նավթընկերություն» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչից որպես կաշառք ապօրինի պահանջել է դրամական միջոցներ՝ «Բաշնեֆտ» բաժնետիրական նավթընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը «Ռոսնեֆտ նավթընկերության» կողմից ձեռք բերելու գործարքի վերաբերյալ օրինականորեն դրական եզրակացություն եւ գնահատում տալու համար: «Ըստ որում մեղադրյալը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, սպառնացել է հետագայում խոչընդոտներ ստեղծել ընկերության գործունեության համար»,- ճշտել է Պետրենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում