«Ծովակալ Կուզնեցով» հածանավն առաջին անգամ մասնակցել է Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությանը

«Ծովակալ Կուզնեցով» հածանավն առաջին անգամ մասնակցել է Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությանը

ՌԴ զինված ուժերը նոյեմբերի 15-ին Սիրիայի Իդլիբի եւ Հոմսի նահանգներում ահաբեկիչներին հարվածներ հասցնելու ընդգրկուն գործողություն են սկսել, այդ թվում՝ գործի է դրվել «Ծովակալ Կուզնեցով» հածանավը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության եւ ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք ԴԱԻՇ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» դիրքերին հոծախումբ հարվածներ հասցնելու մեծ գործողություն ենք սկսել Իդլիբի եւ Հոմսի նահանգներում»,- զեկուցել է Շոյգուն: Նրա խոսքով՝ այդ գործողությանը մասնակցում են «Ծովակալ Գրիգորովիչը», որը «Կալիբր» թեւավոր հրթիռների արձակում է իրականացրել, «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրները, եւ «ռազմածովային նավատորմի պատմության մեջ առաջին անգամ մարտական գործողություններին սկսել է մասնակցել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը»:

Շոյգուն հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը հոծախումբ հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների գործարաններին, զինամթերքի պահեստներին, կուտակման վայրերին եւ ուսուցման կենտրոններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում