AM | RU | EN
USD
EUR
RUB

Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին համերգի մասնակիցներն ու կազմակերպիչները: «Գյումրու համերգն ինձ համար շատ նշանակալի է և կարևոր, քանի որ արմատներով այնտեղից եմ և լավ հիշողություններ ունեմ: Համերգի առաջին մասում ներկայացված ստեղծագործություններից շատերն առաջին անգամ կհնչեն Հայաստանում, իսկ երկրորդ մասում կներկայացվի «Ռեքվիեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորն ասաց, որ կարևորում է Հասմիկ Պապյանի և Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությունը: «Միշտ վայելել եմ Պապյանի` մեծ մարդու բարեկամությունը, որը համերգին կկատարի «Զուգահեռ երգեր» ծավալուն գործը, իսկ Մլքեյանի հետ վաղուց ենք աշխատում և նա մեծ դեր է խաղացել իմ «Ռեքվիեմի» կայացման գործում»,- շեշտեց Մանսուրյանը:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի խոսքով` իր և գյումրեցիների միջև հոգևոր կապ կա: «Մանկությունս անցել է Գյումրիում և ուրախ եմ, որ համերգն այնտեղ է կայանալու: «Զուգահեռ երգերը» կատարել եմ աշխարհի տարբեր քաղաքներում»,- ասաց երգչուհին:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ 30 տարի համագործակցում է Տիգրան Մանսուրյանի հետ: «Հիանալի է, որ Հայաստանում նման կոմպոզիտոր կա: Երկար տարիներ աշխատել եմ Գյումրիում, և այս քաղաքն իմ, որպես մասնագետ, կայանալու գործում մեծ դեր է խաղացել: Հաճելի կլինի կրկին ելույթ ունենալ Գյումրու հանդիսատեսի առաջ»,- ասաց դիրիժորը:

Երաժիշտները զրույցի ընթացքում անդրադարձան հայաստանյան երաժշտական դաշտում առկա անճաշակությանը:

«Արվեստում պետք է խուսափել շուկայական հարաբերություններից, քանի որ շուկան հաշվի չի նստում բարձր արվեստի, արժեքի հետ»,- շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Հասմիկ Պապյանի կարծիքով` անճաշակության դեմ պայքարի միակ ձևը հեռուստաեթերից անորակ ու ցածրորակ երաժշտությունը հանելն է, իսկ Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ նմանատիպ երաժշտության դեմ պայքարելը շատ դժվար է, քանի որ այն էժան է և դյուրամարս:

Գյումրիում կայանալիք համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Հենրիետտա Հարությունովա, Հովհաննես Գրիգորյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով:

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Լրահոս
ԵԱՏՄ-ն մինչև 2025 թվականը նախատեսում է նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկա ձևավորել Խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը կներգրավի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդ Հայաստանը ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է արձանագրել. Վալովայա Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը Ղրղզստանի կողմից մաքսային օրենսգիրքը չստորագրելը չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ հետաքրքրված են նաև Մոնղոլիան, Պերուն և Չիլին ԵԱՏՄ-ում միասնական արժույթին անցնելու խնդիր դրված չէ. Վալովայա Նորակոչիկները ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ. Հայաստանում շարունակվում է ձմեռային զորակոչը ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը կկայանա Մոսկվայում Էջմիածնի քաղաքապետի նկատմամբ սպանության փորձի հանգամանքը չի հիմնավորվել ՀՀ կառավարության 2016թ. միջոցառումների ծրագրով ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 3 օրենսդրական նախաձեռնություն Ադրբեջանի մոտ 60 քաղաքացիներ համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների հետ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարի ազատազրկման Լավրով ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր Ռուս փորձագետներն նպաստավոր են համարում ԵԱՏՄ-ի բարեկարգումները Հայաստանի համար ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ Հայաստանի զարգացման գործում ավելի ակտիվորեն պետք է ներգրավենք միջազգային ընկերություններին. ՀՀ Նախագահ Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի լայն թափով զարգացման մեծ ներուժ է տեսնում ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ Գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման Վրաստանի քաղաքացիները միաժամանակ պաշտպանում են ԵՄ-ին եւ Ռուսաստանին. NDI Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են Նիկոլ Փաշինյանը պատիվ է համարում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորելը Գեղարքունիքում պետական միջոցներով կշարունակվեն կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները Հարավային Կորեայի դատախազությունը Samsung-ի փոխնախագահին ձերբակալելու հրահանգ Է տվել «Նոր Հալեպ» թաղամասի շինարարարական աշխատանքները կիսատ են մնացել դոնորների բացակայության պատճառով Երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում Գյումրիում վթարային ջրանջատումներ կլինեն Ադրբեջանական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կանխատեսվում է 2,20-2,50 մանաթ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan