Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

Ասրբեջանական AzeriLight նավթը շարունակում է արժեզրկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

AzeriLight տիպի նավթը այս անգամ արժեզրկվել է 0,46 դոլարով կամ 1,02 տոկոսով, եւ ներկայումս մեկ բարելի համար AzeriLight նավթի գինը կազմում է 44,32 դոլար:

Նախորդ անգամ ադրբեջանական նավթը էժանացել էր 1,38 դոլարով կամ 2,99 տոկոսով կազմելով մեկ բարելի համար 44,78 դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում