ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով

ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ լրացվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնել) 3-րդ մասի 1-ին կետով (կատարվել են կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում