Ադրբեջանի ազգային արժույթը շարունակում է իր սրընթաց անկումը

Ադրբեջանի ազգային արժույթը շարունակում է իր սրընթաց անկումը

Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը շարունակում է անկում ապրել` կապված ադրբեջանական նավթի գնանկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը` հղում անելով Ադրբեջանի կենրոնական բանկին:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1, 7039 մանաթ:

Ադրբեջանում նոյեմբերի 12-ից 15-ը ներառյալ դոլար մանաթ փոխարժեքը կազմել է 1, 6954 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում