Արցախի նախագահն ընդունել է «Մայրություն» ՀԿ անդամներին

Արցախի նախագահն ընդունել է «Մայրություն» ՀԿ անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատվածի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում