Ալեքսեյ Ուլյուկաևը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

Ալեքսեյ Ուլյուկաևը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չի ընդունել իրեն առաջադրված մեղքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Business FM-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարի պաշտպան Տիմոֆեյ Գրիդնյովը: «Ալեքսեյ Վալենտինովիչը չի ընդունում իր մեղքը: Նա կարծում է, որ երեկ «Ռոսնեֆտ»-ի գրասենյակում տեղի ունեցածը պետական չինովնիկի հանդեպ սադրանք է»,- ասել է փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում