Ուլյուկաևի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Ուլյուկաևի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Մոսկվայի Բասմանյան դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, քննիչը տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախարարը հաճախ է մեկնում արտասահման գործուղումների և կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում գործադրել վկաների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում